Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում բարձրաձայնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին:

«Երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք ամրապնդել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, խաղաղ լուծման վերադառնալ, մենք ստանում ենք Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղորդագրություններ, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտ, Մարտունին, Հադրութը կրկին թիրախավորվում են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից: Քաղաքացիներ են զոհվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:

Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ կան անվտանգային գծեր, որոնց չլինելու դեպքում ԼՂ ժողովուրդը կկանգնի էթնիկ զտման սպառնալիքի առաջ:

«1992-1993թթ. մենք ունեինք շատ վտանգավոր իրավիճակ, երբ Ադրբեջանն օկուպացրել էր Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այնտեղ բնակվող մարդիկ տեղահանվել էին, հայերը կարողացան իրենց կյանքը պաշտպանելով ձևավորել անվտանգային գծեր, որոնք մինչ օրս կան, եթե դրանք չլինեն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նորից բախվել այդ էթնիկ զտումներին»,- նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ Հայաստանի համար ԼՂ հարցի լուծումը կարող է հիմնված լինել միայն փոխզիջումների վրա, իսկ լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի: Պետք է Ադրբեջանը դադարեցնի իր մաքսիմալիստական մոտեցումները»,- ասել է Մնացականյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Հայերեն Français Русский

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում

Չեխիայի նախագահական պալատում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ. Նիկոլ Փաշինյան

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով