Սպորտ

«Փյունիկի» ֆուտբոլիստը հեռացել է ակումբից 

1 րոպեի ընթերցում

«Փյունիկի» ֆուտբոլիստը հեռացել է ակումբից 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գալիմովը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Փյունիկում»: 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ»: Գալիմովը 2019 թ. ամռանն էր միացել «Փյունիկին» և մասնակցել է 6 հանդիպման:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 15 տուրերից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի միայն 20 միավոր: Առաջատարը 28 միավորով «Լոռին» է:

Բարձրագույն խմբի երկրորդ հատվածը կվերսկսվի փետրվարի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում