Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Դանիել Գաստլի հետ և պարտության մատնեց 3:1 հաշվով: Գյումրեցի մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am