Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

«Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

«Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  խաղային օրվա բոլոր հանդիպումներն անցկացվեցին Անգլիայում: Նախ՝ «Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Պորտու»-ին: Անգլիական ակումբը խաղի 5-րդ րոպեին Կեյտայի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, այնուհետև՝ 26-րդ րոպեին, Ֆիրմինյոն կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել, և «Լիվերպուլ»-ը հաղթեց «Պորտու»-ին 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթի»-ին: Երկու թիմերն առաջին կեսում մի քանի հնարավորություն ունեին առաջ անցելու հաշվի մեջ, բայց ապարդյուն: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ագուերոն չիրացրեց 11-մետրանոց հարվածը: Երկրորդ կեսում «Մանչեսթեր Սիթի»-ն էր, որ հիմնականում տիրում էր գնդակին, սակայն գոլ խփեց «Տոտենհեմ»-ը: Խաղի 78-րդ րոպեին «Տոտենհեմ»-ից աչքի ընկավ Սոն:

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 17-ին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am