Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ՉԺՀ դեսպանը Հայաստանում չինարենին  լավ տիրապետելը հայ-չինական հարաբերությունների խորացման խթան է համարում

ՉԺՀ դեսպանը Հայաստանում չինարենին  լավ տիրապետելը հայ-չինական 
հարաբերությունների խորացման խթան է համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ֆոնին չինարենի լավ տիրապետումը կխթանի դրանց խորացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Հայ-չինական բարեկամության դպրոցում ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից  նախաձեռնած մրցանակների հանձնման արարողության ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

« Մենք շատ ուրախ ենք ներկա գտնվելու չինարենն ուսումնասիրող ուսանողների եւ դասավանդող մանկավարժների առաջին պարգևատրման արարողությանը: Դեսպանատան  անունից սրտանց  շնորհավորում եմ մրցանակակիրներին և  անկեղծ գոհունակություն եմ հայտնում  այն մարդկանց, ովքեր աջակցում են չինարենի ուսուցմանը և մշակույթի տարածմանը»,- ընդգծեց Ըրլոնգը:

Նրա խոսքով` չնայած Հայաստանը և Չինաստանը իրարից գտնվում են շատ հեռու, բարեկամական կապերը երկու երկրների և ազգերի միջև գալիս են դարերի խորքից, և նոր պատմական իրողությունների պայմաններում բազմակողմանի կապերը դինամիկ զարգանում են:

«Այս  տարի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 30 տոկոսով աճել է, և Չինաստանը համարվում է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը: Չինացի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում առաջին կիսամյակում աճել է  90 տոկոսով: Լեզուն ավանդույթի և մշակույթի կրողն է, որն խթանում է փոխադարձ փոխըմբռնման եւ համակրանքը երկու ազգերի միջև: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների բուռն զարգացման ֆոնին լավ  յուրացված չինարենը  շատ օգտակար կլինի հետագա հարաբերությունների զարգացման համար»,- եզրափակեց դեսպանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am