Թուրքական ոստիկանությունը Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլի հարակից անտառում
11:01, 19 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:
Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:
Մեկ այլ վարկածի համաձայն էլ հնարավոր է լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում