Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնյաների զավակների զինվորական ծառայությանը

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 
պաշտոնյաների զավակների զինվորական ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին:

«Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրվում է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության կողմից: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ զարմանալին այն է, որ այսքան հայտարարություններից հետո  նման դեպքերը շարունակվում են: «Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք: Կրկին հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Միաժամանակ կարևոր է, որ որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն այսքան բացահայտումների պարագայում չի հնչել, սա բացառիկ կարևոր արձանագրում է և ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր պրոցես է: Հույս ունեմ, որ դրանում մեր դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am