Քաղաքականություն

«Երկիր Ծիրանի»-ն քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրել է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին

1 րոպեի ընթերցում

«Երկիր Ծիրանի»-ն քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրել է  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Երևանի ավագանին օրենքի ուժով հրավիրված արտահերթ նիստում քաղաքապետի ընտրության օր է սահմանել հուլիսի 16-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում