Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանի կենտրոնի  մի շարք փողոցներում վթարային ջրանջատում կիրականցվի

Երևանի կենտրոնի  մի շարք փողոցներում վթարային ջրանջատում կիրականցվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի  6-ի ժամը 19.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Երեւանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Ռոստոմի, Մ․Հերացի, Սարի Թաղի 1-3,  Օստրովսկու, Աղյուսագործների, Ծատուրյան, Քաջազնունի, Քրիստափորի, Տոլստոյի, Չարենցի, Արհեստավորների 1-ին, 2-րդ, Շահինյան, Գլինկայի, Բուռնազյան, Աճեմյան, Միչուրինի, Սուվորովի, Գետառի, Ալեք Մանուկյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Այգեստանի 1-12, Զավարյան, Երվանդ Քոչարի, Նար-Դոսի, Կորի, Քաջազնունու փողոցների, Վարդանանց փող. 20-ից-140, Սայաթ-Նովայի պող. 33-ից-41, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների  փող. 50-ից-180, Խորենացի փող. 30-ից-240, Տիգրան Մեծի պող. 20-ից-80 համարների, Այգեստան թաղամասի 1-ին, Չարենցի փող. 1-ին, 2-րդ, Քրիստաֆորի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, Տիգրան Մեծի պող. 1-ին, 2-րդ, 3-րդ, Խորենացի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Երվանդ Քոչարի, Աճեմյան փողոցների նրբանցքների, Որմնադիրների փողոցների, շարքերի` իրենց նրբանցքներով,  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am