Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվայում նախարար Մնացականյանը կանդրադառնա Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցին

 Մոսկվայում նախարար Մնացականյանը կանդրադառնա Լարսին այլընտրանքային 
ճանապարհ գտնելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում կանդրադառնա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին՝ Լարսին այլընտրանք փնտրելու հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հավաստիացրեց, որ առաջին կողմը, որը շահագրգռված է Ռուսաստանի հետ ունենալու այլընտրանքային կապ, Հայաստանն է: «Մենք անելու ենք մեզնից կախված ամեն հնարավորը, որպեսզի օր առաջ այդ ճանապարհի բացումը տեղի ունենա»,-ընդգծեց Բալայանը, հավելելով, որ այս հարցում հասկանալի պատճառներով տարբեր կողմեր կան. որոշ կողմեր նպաստում են ճանապարհի բացմանը, որոշները փորձում են խանգարել դրան: «Մենք կողմնակից ենք, որպեսզի մինչև վերջնական համաձայնությունների ձեռքբերումը, մինչև հստակ պայմանավորվածությունները և դրանց կիրառումը, հնարավորինս խորհրդապահական մնալ»,-նշեց ԱԳՆ խոսնակը:

Ռուսաստանը և Վրաստանը միմյանց կապող Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Պրահայում 2018թ. հունվարի 31-ին: Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել 2011թ. կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրարկման մանրամասները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am