Տարածաշրջանային

Ադրբեջանում ձերբակալվել է ԱՄՆ-ից նոր վերադարձած իրավապաշտպան Էմին Ասլանը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ձերբակալվել է ԱՄՆ-ից նոր վերադարձած իրավապաշտպան Էմին Ասլանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել է 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Իրավապաշտպանի հարազատները գրավոր դիմում են ներկայացրել ոստիկանություն նրա ձերբակալության հանգամանքները ճշտելու նպատակով: Անհայտ է նաև, թե ոստիկանական, որ տեղամաս կամ բաժանմունք է տեղափոխվել Էմին Ասլանը:

Էմին Ասլանը 2014-ից բնակվում էր Վրաստանում: ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարան ընդունվելուց հետո նա տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսանելու և Բաքու էր վերադարձել 3 օր առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում