Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներին առաջին կարգի դիպլոմի է արժանացել 63 աշակերտ

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներին առաջին կարգի դիպլոմի է 
արժանացել 63 աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող Հայաստանի տարբեր մարզերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից, որոնցից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ: Նրանցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63 սովորող, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 և երրորդի՝ 162 աշակերտ: Նրանք և Երևանի կրթական հաստատություններից են, և ՀՀ մարզերից: Մայիսի 17-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնեց դիպլոմները:

«Սա ամենամյա մրցանակաբաշխություն է, ամեն տարի հազարավոր աշակերտներ են մասնակցում օլիմպիադաներին: Գիտելիքի հերթական ստուգատեսն է: Նախկինում օլիմպիադաների հետ կապված որոշակի վերապահումներ եղել են անցկացման բովանդակային առումով, հաջորդ տարիներին` կվերանայենք: Պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ստուգենք երեխաների վերլուծական, քննադատական ունակություններն ու հմտությունները: Կարծում եմ այդ փաստը շատ կարևոր է»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով դպրոցների ավարտական քննությունների հետաձգմանը՝ նախարարն ասաց. «Շաբաթվա ընթացքում մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ հայտնի իրադարձությունների հետ կապված աշակերտները բավականին ժամանակ են կորցրել՝ նախապատրաստվելու քննություններին: Տարբեր գերատեսչությունների հետ քննարկելով` նախարարությունում եկանք այն որոշման, որ անհրաժեշտ է մեկ շաբաթով հետաձգել քննությունները, որպեսզի աշակերտները կարողանան պատշաճ կերպով նախապատրասվել»:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am