1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Ռուստամյանը չի բացառում Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու հավանականությունը

Արմեն Ռուստամյանը չի բացառում Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հեռացվի նաև կուսակցությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ «ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»՝ ընդգծելով, որ նա արդեն վայր է դրել պատգամավորական մանդատը: «Պատգամավորը իրավունք ունի առաջնորդվել իր համոզմունքներով, սակայն սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ: Մենք արտահայտել ենք մեր քաղաքական դիրքորոշումը, որ նա պետք է վայր դնի իր մանդատը կուսակցության որոշմանը դեմ գնալու համար, և նա արդեն վայր է դրել մանդատը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Անդրադառնալով մայիսի 8-ին վարչապետի ընտրությանն աջակցելու ՀՀԿ-ի որոշմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ ամենագլխավորն այն էր, որ հարկավոր էր օր առաջ ընկալել, հասկանալ, որ սա իսկապես ժողովրդային պոռթկում է, և ժողովուրդն էր կանգնած բոլոր պահանջների հետևում, իսկ ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի: «Մենք անցյալի դառը դասեր ունենք, երբ մեծ ոգևորությամբ ձեռք ենք բերում ժողովրդի իշխանություն, հետո այդ ամենը սկսում է մսխվել: Մենք դա չպիտի թույլ տանք, այս զարթոնքը պետք է պահպանել, այդ ներուժը մեծ էներգիայի վերածել և հզորացնել Հայաստանը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]