Սպորտ

ՄՕԿ-ը Reuters-ին արգելել Է լուսաբանել Օլիմպիադայի բացման արարողությունը

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ը Reuters-ին արգելել Է լուսաբանել Օլիմպիադայի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Reuters լրատվական գործակալությանն արգելել Է լուսաբանել Փհենչհանում 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունն այն բանից հետո, երբ գործակալությունն առանց թույլտվության հրապարակել Է Օլիմպիական կրակի թեստային վառման փորձի լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին հայտնել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները:

Գործակալությունը տարածել Է փորձի ինը լուսանկար, որը տեղի Է ունեցել հունվարի 28-ին Փհենչհանում: Լուսանկարներում երեւում Է թասը՝ հինգ հենարանների վրա քանդակի տեսքով, որոնք խորհրդանշում են հինգ մատներ: Կրակը դրա վրա բարձրանում Է դեպի թասը թեքված վիթխարի ձողով:

Ավանդաբար Օլիմպիադայի բացման արարողությունը գաղտնի Է պահվում մինչեւ ամենավերջին պահը: Փհենչհանում Խաղերի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել են, թե արարողությունը կդառնա շոու, որը «կզարմացնի ամբողջ աշխարհը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում