Սպորտ

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 

1 րոպեի ընթերցում

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը,որի ընթացքում տեղի ունեցան նաև ֆեդերացիայի նախագահի ընտրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀԲՖ ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահ, ահա նրանք. Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Եթե Պողոսյանը, Հարությունյանը և Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, ապա Ջեկ Գալաջյան առաջին անգամ է դառնում ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով 2017 թվականին կատարված աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսեց 2018 թվականի ծրագրերի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում