Հասարակական

«Արմենպրեսը» շարունակում է լինել հայաստանյան լրատվամիջոցների առաջամարտիկներից. Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը

2 րոպեի ընթերցում

«Արմենպրեսը» շարունակում է լինել հայաստանյան լրատվամիջոցների առաջամարտիկներից. Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը 99-ամյա տարեդարձի առիթով:

«Հարգելի՛ պարոն Անանյան, «Արմենպրես» լրատվական գործակալության սիրելի՛ խմբագրակազմ, ջերմորեն, խորին ակնածանքով շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության 99-ամյակի առթիվ: Իր շուրջ մեկդարյա գործունեությամբ «Արմենպրեսը» դարձել է լրատվության վստահելի աղբյուր, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ու աշխարհի իրադարձությունները ներկայացնող միասնական հարթակ, մշտապես ծառայել է պետությանը, քայլել ժամանակի հետ ու ժամանակի պահանջներին համապատասխան: Հայաստանի անկախացումից հետո՝ ազատ խոսքի, մամուլի ու կարծիքի գերակայության պայմաններում, «Արմենպրեսը» շարունակում է լինել հայաստանյան լրատվամիջոցների առաջամարտիկներից, վարել օբյեկտիվ լրատվական քաղաքականություն, մնալ հավատարիմ իր մեկդարյա սկզբունքներին: Ուրախ եմ, որ «Արմենպրես»-ին թղթակցում են նաև սփյուռքահայ լրագրողներ, որոնք իրենց ավանդն են բերում Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, փոխադարձ ճանաչողությանն ու վստահությանը: Հուսով եմ՝ լրատվական գործակալության նյութերը շուտով հասանելի կլինեն նաև դասական ուղղագրությամբ, արևմտահայերենով, և գիտեմ, որ մեր հայրենակիցներն այդ իրողությանը սպասում են անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ: Այսօր իր հագեցած ու բազմակողմանի լրահոսով «Արմենպրեսն» իր ընթերցողի անբաժան ընկերն է ու բարեկամը: Կարծում եմ՝ սա է ամենամեծ ձեռքբերումը: Մաղթում եմ խաղաղություն և հաղթանակներ ավետող բազում լուրեր, անխափան երթ և բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի»,-իր շնորհավորական ուղերձում նշել է նախարար Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում