Հասարակական

ԱԺ-ն ընդունեց էներգետիկայի ոլորտի ինքնավար արտադրողների համար նպաստավոր պայմաններ ապահովող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց էներգետիկայի ոլորտի ինքնավար արտադրողների համար նպաստավոր պայմաններ ապահովող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասինօրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով նպաստավոր պայմաններ են ստեղծվում էներգետիկայի ոլորտի ինքնավար արտադրողների համար: Փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 61 պատգամավոր:

Օրինագծով առաջարկվող փոփոխությունները միտված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը:

ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագները ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերումհանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

Առաջարկվում է նաևամրագրել, որ արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների թույլատրելի դրվածքային հզորությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կվտ-ն: Այդպիսով, հնարավորություն կընձեռեն էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ: Միևնույն ժամանակ առաջարկվում է առավելագույնը 150 կվտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը թողնել անփոփոխ ֆիզիկական անձանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում