Հասարակական

«Արմենպրես»-ը եղել է Հայաստանի երեք հանրապետությունների անխոնջ ուղեկիցն ու վկայագիրը. ՀՀ գլխավոր դատախազ

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը եղել է Հայաստանի երեք հանրապետությունների անխոնջ ուղեկիցն ու վկայագիրը. ՀՀ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գլխավոր դատախազն ընդգծել է, որ «Արմենպրես»-ը եղել է Հայաստանի երեք հանրապետությունների անխոնջ ուղեկիցն ու վկայագիրը, կարողացել է ստեղծել ուրույն, պրոֆեսիոնալ լրագրության ավանդույթներ, կուտակել հարուստ, արժեքավոր և անգնահատելի արխիվ:

«Չնայած իր պատկառելի տարիքին՝ գործակալությունն այսօր ներկայանում է որպես երիտասարդ, դինամիկ, հետաքրքիր, զարգացող և մշտապես ստեղծագործական պրպտումների մեջ գտնվող, մարքեթինգային նոր լուծումներ որոնող, մշակութային տարբեր նախագծերով ու նախաձեռնություններով եկող լրատվամիջոց: Այդ որակներն ու ձեռքբերումները, որոնք միանշանակ թիմային համակարգված աշխատանքի և գործին պատասխանատվության խորը գիտակցումով մոտենալու արգասիք են, համացանցային լրագրության տիրապետության ներկայիս պայմաններում «Արմենպրես»-ի լրատվական արտադրանքը դարձնում են մշտապես փնտրված ու պահանջված և որ չափազանց կարևոր է՝ ամենավստահելի տեղեկատվության աղբյուրներից մեկն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար»,- ասել է Արթուր Դանթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը գործակալությանը մաղթել է երկարակեցություն, նրա ամբողջ անձնակազմին՝ արդյունավետ, բեղուն աշխատանք և հասարակությանն առավել հաճախ դրական լիցքեր փոխանցելու բազում առիթներ: «Գալիք տարվա ընթացքում «Արմենպրես»-ի և ՀՀ դատախազության 100-ամյակը մեծ շուքով միասին նշելու սպասումներով»,- եզրափակել է Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում