Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի մի շարք խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երևանի մի շարք խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման 
փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ից Երևան քաղաքի Մալաթիայի-Մեծարենցի, Մանանդյան-Նիզամի, Գաջեգործների 1-ին ու 3-րդ, Չեխովի-Շևչենկոյի և Բուռնազյան-Միչուրինի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխությունների արդյունքում բոլոր ուղղություններից տրանսպորտային միջոցներին կարգելվի առանց կանգառ կատարելու մուտք գործել նշված խաչմերուկների տարածք, որի համար խաչմերուկ մուտք գործող բոլոր ուղղություններով կտեղադրվեն 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ և կկատարվեն համապատասխան գծանշումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]