Արցախ

Վարչապետը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքին նվիրաբերում է ավելի քան 10 միլիոն դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Վարչապետը նոյեմբերի 1-ին այցելել էր հիմնադրամ ծանոթանալու 25-ամյա գործունեությանը, իրականացրած ծրագրերին: «Հարգարժան վարչապետը հիմնադրամում էր մեր հրավերով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Նախ` ներկայացրեցի բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, և նախատեսվող ծրագրերը: Մեզ համար անակնկալ, երբ մենք ֆինանսական բաժնում էինք, ուր սովորաբար արվում է նվիրատվություն, վարչապետը հայտարարեց, որ այս դրամահավաքին նա մեզ նվիրաբերում է իր մեկ տարվա աշխատավարձը, որը 10 միլիոն դրամից մի քիչ ավելի է»-ասաց Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 23-ին: Այս տարվա հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում