Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է. Յոհաննես Հան

1 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է. Յոհաննես Հան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանը խոսել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակում:

«Հայաստանի հետ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Կարծում եմ՝ դա կարվի գագաթնաժողովի շրջանակում: Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի կարող լինել»,- հայտարարել է նա:

Հանը դրական է որակել այն ազդանշանները, որ իրենց ստանում են՝ կապված Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման հետ: «Կարևոր է այն, որ սա առաջին դեպքն է, երբ համաձայնագիր է կնքվում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Այսինքն, հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ, բայց միևնույն ժամանակ հեռահար համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ցույց է տալիս, որ հնարավոր է համագոյություն՝ տվյալ դեպքում ի շահ Հայաստանի ժողովրդի»,- ասել է հանձնակատարը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում