Հասարակական

ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում հայ-կորեական հարաբերությունների դինամիկ զարգացմանը միտված գործնական քայլերը:

Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը:

ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացությունը գիտության ասպարեզում, մասնավորապես տեղեկատվական և նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Սոնգ Հա-Ջինը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ակտիվացմամբ, նոր ծրագրերի ներդրմամբ:

Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթության ոլորտում իրականացվող «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին, ինչպես նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում