Հասարակական

Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ հուլիսի 16-ին ժամանակավորապես կփակվեն

1 րոպեի ընթերցում

Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ հուլիսի 16-ին ժամանակավորապես կփակվեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում