Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ16 հավաքականը՝ Սոչիի Մ-16 միջազգային մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ16 հավաքականը՝ Սոչիի Մ-16 միջազգային մրցաշարի հաղթող
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը հաղթել է Սոչիի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 2-ին Սոչիում կայացավ մինչև 16 տարեկանների միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հայաստանի Մ-16 հավաքականը Գրենիկ Պետրոսյանի դուբլի և Կարեն Մուրադյանի ու Ժիրայր Շաղոյանի մեկական գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի հավաքականին և դարձավ մրցաշարի հաղթող: Մրցաշարի ընթացքում մեր հավաքականը տարավ 3 հաղթանակ և կրեց ընդամենը 1 պարտություն:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում