Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կիմ Չեն Նամի մահվան օրը ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակիցը օդանավակայանում Է եղել

Կիմ Չեն Նամի մահվան օրը ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակիցը օդանավակայանում Է եղել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիմ Չեն Նամի մահվան օրը Մալայզիայում ԿԺԴՀ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը ժամանել Էր Քուալա Լումպուրի օդանավակայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Channel NewsAsia հեռուստաալիքը՝ հղում անելով մալայզիական ոստիկանության աղբյուրների: 
Դիվանագետը հայտնվել Է օդանավակայանում տեղադրված տեսահսկման խցիկների տեսադաշում: Նա ուղեկցում Էր ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների, որոնք կասկածվում են այդ գործին մեղսակցության մեջ:  
Փետրվարի 22-ին Մալայզիայի ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հայտարարել Է, որ երկրի իրավապահ մարմինները ցանկանում են եւս երկու մարդու հարցաքննել Կիմ Չեն Նամի մահվան գործով: Խոսքը վերաբերում Է ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակցին եւ Air Koryo հյուսիսկորեական ավիաընկերության մի աշխատողի: «Մենք կարծում են, որ նրանք իրոք լրջորեն ներքաշված են այդ գործում: Մենք Հյուսիսային Կորեայի դեսպանությունից պահանջում ենք աջակցել մեզ եւ հանձնել իր աշխատակցին»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Դրա հետ մեկտեղ գործով անցնում են եւս առնվազն ութ կասկածյալներ: Նրանցից չորսը, այդ թվում՝ Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացուհիներ, նրանցից մեկի մերձավոր ծանոթը՝ Մալայզիայի քաղաքացի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի մի քաղաքացի, արդեն կալանավորված են : Հյուսիսային Կորեայի եւս չորս քաղաքացիներ Մալայզիայից մեկնել են միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում:
Հալիդ Աբու Բաքարը հավելել Է, որ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում Կիմ Չեն Նամի մահվան հետաքննությանը: «Մենք ոչ մի օգնություն չենք ստացել ԿԺԴՀ-ի դեսպանությունից»,- ասել Է նա: 
Դեռ ավելին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջել Է «անհապաղ ազատել» Կիմ Չեն Նամի մահվան գործով երեք կասկածյալների: ԿԺԴՀ-ի դիվանագետական ներկայացուցչության հայտարարության համաձայն՝ Վիետնամի, Ինդոնեզիայի եւ ԿԺԴՀ-ի քաղաքացիներն «անհիմն են ձերբակալվել»:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման Է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am