Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված

 Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի կողմից դիվերսիոն 
ներթափանցման փորձի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Իրավիճակից ելնելով` ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- ասաց Բալայանը:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։ Հակառակորդի գործողությունները չեզոքացվել են: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգություններըՀայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:  Հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` հայկական մարտական դիրքերի հատվածում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am