Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Եվրոպայի այս առաջնությունում ուժեղ մրցակցություն էր. Համլետ Մանուկյան

Եվրոպայի այս առաջնությունում ուժեղ մրցակցություն էր. Համլետ Մանուկյան

ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Համլետ Մանուկյանի կարծիքով երիտասարդների Եվրոպայի առաջնության նժույգ-թափերի վարժությունում մեդալների համար մրցակցությունը բարդ էր:

«Փառք Աստծո, որ կարողացա լավ կատարել վարժությունս, որի համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս հաղթանակում իրենց օգնությունն է ցույց տվել:  Շնորհակալ եմ մարզիչներիս,  անձնական մարզիչ ընկեր Հայկին, ընկեր Հակոբին, ընկեր Սոսին, ընկեր Արտակին, ընտանիքիս: Եվրոպայի այս առաջնությունում ուժեղ մրցակցություն էր և բոլոր մասնակիցները հավակնություններ ունեին թե հաղթելու, թե մեդալներ նվաճելու»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա երիտասարդ չեմպիոնը:

Մանուկյանի խոսքով` մրցաշարից առաջ ուսի վնասվածք է ունեցել և այժմ էլ ցավերն առկա են:

«Ինձ համար նժույգ-թափերում օրինակ է Հարություն Մերդինյանը, քանի որ նույն դահլիճում ենք մարզվում և տեսնում եմ, թե այդ տարիքում նա ինչպես է պայքարում, մրցում և մրցաշարերում լավ ելույթ ունենում»,-առանձնացրեց նա:

Իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքելով 14.500 միավոր դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am