Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի. Շարմազանով

Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված Արցախի Ազգային ժողովի ընտրությունների 25-րդ ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը հանդես է եկել ելույթով և կարևորել երկու հայրենական պետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը և հայության բոլոր հատվածների միասնականությունը: ‹‹Հարգելի քույրեր և եղբայրներ, այսօր պատմական օր է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև ողջ հայության կյանքում: 25 տարի առաջ այս օրն Արցախի ժողովուրդը, ընտրելով Ազգային ժողովի պատգամավորներ, իր առաջին վճռական քայլը կատարեց դեպի ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետության կառուցումը: 25 տարի առաջ այս օրն Արցախի ժողովուրդը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը, որ արցախցին է այլևս լինելու իր ճակատագրի որոշողը և ինքնորոշման իրավունքը պետք է ունենա լիարժեք իրագործում: Այսօր էլ` 25 տարի անց, մենք կարող ենք արձանագրել, որ Արցախի Հանրապետությունն անշեղորեն գնում է ճիշտ ժողովրդավարության և անկախ պետականության կառուցման ճանապարհով, որտեղ պառլամենտարիզը ունի շատ զարգացած ավանդույթներ»,- ելույթում ասել էր Շարմազանովը:

Փոխխոսնակը հավաստիացրել է, որ որպես ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի Հանրապետությունը դառնա միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ: «Մեր բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի ու հայանպաստ լուծմանը»,- եզրափակել է Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am