Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ

Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հայ դատի պաշտպանության հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լը Ռուի նշանակումը: Հանձնախմբի նախագահ Մարդիրոսյանի` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ շեշտվում է, որ լը Ռուն երկար տարիներ հավատարիմ կերպով եղել է հայկական խնդիրների բարձրաձայնման և ներկայացման ջատագով:

«Միասին բազմաթիվ այցեր ենք կատարել Հայաստան և Ղարաբաղ և ամեն անգամ վերահաստատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման մեր վճռականությունը: Նա մեր կողքին է եղել, երբ 2014թ-ին հիշատակում էինք Ժան Ժորեսի մահվան 100-ամյակը, ինչպես նաև 2015թ-ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության փոխհատուցումների վերաբերյալ կոնֆերանս անցկացրեցինք` Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայությամբ»,- նշել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարդիրոսյանը: Նա նաև հիշեցրել է, որ Բրունո լը Ռուի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ են քննարկվել ու քվեարկվել Հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող, ինչպես նաև դրա ժխտումը քրեականացնող օրինագծերը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում:

Բրունո լը Ռուն նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար այն բանից հետո, երբ վարչապետ Մանուել Վալսի հրաժարականից հետո ՆԳ նախարար Բեռնար Կազնյոֆը նշանակվել է երկրի կառավարության ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am