Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Թուրքիայում Սերգեյ Լավրովի խոսքերի սխալ թարգմանությունը սկանդալ է առաջացրել

Թուրքիայում Սերգեյ Լավրովի խոսքերի սխալ թարգմանությունը սկանդալ է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Անթալիայում լրագրողների հետ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարի խոսքը սխալ է թարգմանվել` դառնալով թյուրիմացության ու սկանդալի պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խնդիրը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Թուրքական մամուլը գրում է, որ Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «թուրքական դիրքերի վրա հարձակումն իրականացրել է սիրիական բանակը»: Նախարարն ասել է ճիշտ հակառակը. ոչ Ռուսաստանը, ոչ Սիրիան թուրքական դիրքերին հարվածներ չեն հասցրել: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ԶԼՄ-ների այդ սխալը մեկնաբանել են թուրքերենի յուրահատկություններով և թարգմանության դժվարություններով»,- հայտնել է Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am