Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂ կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր ջանքերը ողջունելի են. ՌԴ ԱԳՆ

ԼՂ կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր ջանքերը ողջունելի են. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում բոլոր ջանքերը միայն ողջունելի են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ կարող է հավելյալ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

«Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսի խմբի աշխատանքների առնչությամբ միշտ կա այն, ինչին պետք է ձգտել: Ինչ վերաբերվում է կոնկրետ անձանց ջանքերին այս գործընթացում, ես որևէ հստակ գնահատական չունեմ: Իհարկե, հաշվի առնելով այս խնդրի բարդությունը և այն, որ այս խնդիրն ուղղակիորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի հետ` կարելի է Մինսկի խմբին և համանախագահներին ցանկանալ ջանքերի ինտենսիֆիկացում, որից, իհարկե, ավելի վատ չի լինի: Ցավալի է, որ մենք այնտեղից հաճախ լսում ենք տխուր լուրեր»,- ամփոփեց Մարիա Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am