Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) նախագահ Ռաֆֆի Համփարյանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ քննարկել է ԱՄՆ հայկական համայնքի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Փոլ Ռայանը Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից միաձայն կերպով նոյեմբերի 16-ին ընտրվել է խոսնակի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Համփարյանն ընդգծել է Ռայանի ջանքերին, ինչպես նաև դեմոկրատ առաջնորդներ Նենսի Փելոսիին ու Սթենի Հոյերին աջակցելու Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պատրաստակամությունը` առաջ մղելու ամերիկահայ քվեարկողների մտահոգությունները 115-րդ գումարման Կոնգրեսում, որն աշխատանքները կսկսի 2017 թվականի հունվարին:

Գոհունակություն հայտնելով Փոլ Ռայանի հետ հանդիպելու փաստի առնչությամբ` Համփարյանը հստակեցրել է քննարկված հարցերի շրջանակը: «Խնդիրները ներառում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` դադարեցնել ԱՄՆ մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության գործում, անկախ Արցախի Հանրապետության անվտանգությունն ու ինքնորոշումը և հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունների ընդլայնումը»,- հայտնել է նա:

Համփարյանը հայտնել է, որ հանձնախումբն աշխատելու է Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am