Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5-
րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 89,5 միլիոն ընտրողներ կարող են իրենց ձայնը տալ Հնդկաստանի 49 ընտրատարածքներում մեկնարկած ընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից հինգերորդում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Քվեարկությունն ընթանում է վեց նահանգներում և երկու միութենական տարածքներում (երկիրը բաժանված է 28 նահանգների և 8 միութենական տարածքների)։

Այս փուլում խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի 49 տեղի համար պայքարում է 695 թեկնածու։

Հինգերորդ փուլից հետո երկրին սպասվում է քվեարկության ևս երկու փուլ՝ մայիսի 25-ին և հունիսի 1-ին։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 4-ին։

Ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հնդկաստանում քվեարկության մեկնարկի դրությամբ գրանցվել է 968 միլիոն ընտրող, որից 497 միլիոնը՝ տղամարդիկ, 471 միլիոնը՝ կանայք։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցանկանում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) պայքարում է ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքի դեմ, որի հիմնական ուժը երկրի ամենահին քաղաքական կուսակցությունն է՝ Հնդկական ազգային կոնգրեսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am