Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Երևանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ նոր վճարային համակարգով

Երևանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում փորձարկվում են անցակետերի նոր 
անցարգելներ՝ նոր վճարային համակարգով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Արդեն  «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։

49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր»,-նշվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am