Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել:

Հայաստանի ներկայացուցիչներից 3,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարը 5 միավորով Հնդկաստանի մասնակիցն է:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am