Տնտեսություն

Հայաստանում 24.7 տոկոսով ավելացել է հագուստի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 24.7 տոկոսով ավելացել է հագուստի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի առաջին ինն ամիսներում արտադրվել է 8 մլրդ 217.3 մլն դրամի հագուստ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 24.7 տոկոսով:

Միևնույն ժամանակ Հայաստանում 1.5 տոկոսով նվազել են մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ կազմելով 339.5 մլն դրամ:

Այդ թվում զգալի նվազել են բամբակյա գործվածքների արտադրությունները՝ շուրջ 74.2 տոկոսով: Գորգեր և գորգեղենի նվազումը կազմել է 54.4 տոկոս, գուլպեղենինը շուրջ 2.5 անգամ, իսկ տրիկոտաժի արտադրության նվազումը 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 13.9 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում