Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում անշարժ գույք գնող ադրբեջանցիների թիվը կտրուկ պակասել է

Թուրքիայում անշարժ գույք գնող ադրբեջանցիների թիվը կտրուկ պակասել է

ԵՐԵՎԱՆ, 25  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տուն եւ այլ անշարժ գույք գնող  ադրբեջանցիների թիվը այս տարվա 9 ամսիների ընթացքում կտրուկ նվազել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

2016 թվականի սեպտեմբեր ամսին Թուրքիայում անշարժ գույք գնած օտարերկրացիների թիվը օգոստոս ամսվա համեմատ 27,23 տոկոսով նվազել է:

Սեպտեմբեր ամսին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում ընդհանուր առմամբ գնել են 37 անշարժ գույք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 33,93 տոկոսով պակաս է:

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանցիները Թուրքիայում գնել են 465 անշարժ գույք, ինչը նախորդ տարվա համեմատ 103-ով կամ 18,13 տոկոսով պակաս է:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով հիմնականում էնէրգառեսուրսների վաճառքից սնվող Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:

Ադրբեջանում գործազրկությունը աննախադեպ քանակների է հասել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am