Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Օջալանի փաստաբանները ցանկանում են տեսակցել իրենց պաշտպանյալի հետ

Օջալանի փաստաբանները ցանկանում են տեսակցել իրենց պաշտպանյալի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբաններն իրենց պաշտպանյալին տեսնելու հարցով ևս մեկ անգամ դիմել են Բուրսայի հանրապետական դատախազություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ակնկալվում է, որ ներկայացված դիմումին դատարանը կպատասխանի հոկտեմբերի 25-ի երեկոյան:

Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառաբանությամբ մերժվել է Օջալանի հետ հանդիպելու 49 դիմում:

Թուրքիայի քրդերի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999 թվականի փետրվարին թուրքական հատուկ ծառայությունների կողմից բռնվել էր Քենիայի մայրաքաղաքում: Նա թուրքական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ նույն տարվա հունիսին դատապարտվել մահապատժի: Երկու տարի անց Թուրքիայում մահապատիժը չեղյալ էր հայտարարվել, եւ Օջալանի նկատմամբ կայացված դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ: Օջալանն այդ պատիժը մինչ օրս կրում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am