Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայկական ընկերությունները կծանոթանան Լոնդոնի ֆոնդային բորսա մուտք գործելու հնարավորություններին

Հայկական ընկերությունները կծանոթանան Լոնդոնի ֆոնդային բորսա մուտք գործելու 
հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային շուկա մուտք գործել ցանկացող հայկական ընկերությունները  հնարավորություն կստանան հասկանալ, թե ինչ հնարավորություններ կարող է իրենց առաջարկել Լոնդոնի ֆոնդային բորսան: Երևանում «Միջազգային կապիտալը որպես բիզնեսի աճի շարժիչ» խորագրով սեմինարի շրջանակներում Հայաստան է ժամանել Լոնդոնի ֆոնդային բորսայի՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների առաջնային շուկայի բաժնի ղեկավար Այունա Նեչաևան, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հայկական ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացնի Մեծ Բրիտանիայում և ընդհանրապես Եվրոպայում միջազգային կապիտալի շուկայի վիճակը և այն հնարավորությունները, որ նրանց կարող է տալ Լոնդոնի ֆոնդային բորսան:

 «Ընդհանրապես Եվրոպայում այս պահին միջազգային կապիտալի ներգրավման մակարդակը  ցածր է ու բացասական միտումներ ունի, ուստի ներդրողները պետք է այնպես անել, որ իրենց ներդրումային պորտֆելներն աշխատեն: Նրանք միշտ հետաքրքիր պատմություններ են փնտրում, որոնց վրա կարելի է հիմնվել և շահույթ ստանալ: Երբ ես խոսում եմ ներդրողների հետ, նրանք ինձ ասում են, որ հիմա իրենց համար ոչ այնքան կարևոր է տարածաշրջանը, որքան առանձին վերցրած լավ ընկերությունը: Նրանք ուսումնասիրում են այդ ընկերության աճը, գործունեության ոլորտը, հեռանկարները, ռիսկերը: Նրանց համար հենց ընկերության անհատական պատմությունն է  կարևոր: Դրա համար ես այստեղ եմ առաջին հերթին հայկական ընկերությունների հետ շփվելու և նրանց ներկայացնելու համար, թե ինչ կարող է իրենց առաջարկել Լոնդոնի ֆոնդային բորսան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նա հավելեց, որ շատ կարևոր է հասկանալ, որ Լոնդոնի ֆոնդային բորսան ոչ միայն  խոշոր, այլ նաև փոքր և սկսնակ բիզնեսի համար է: Նեչաևան նաև ընդգծեց, որ հայկական շուկայի վերաբերյալ գնահատականներ իրենք չունեն, սակայն լավ գիտեն, որ շուկայում կան առաջատար համարվող կազմակերպություններ, որոնք աշխատում են հանքարդյունաբերության, ֆինանսական և ենթակառուցվածքների ոլորտներում: Նրա խոսքով՝ իր համար կարևոր է տեղեկություններ  իմանալ այդ ոլորտների հիմնական խաղացողների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am