Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Միլլերը չի բացառել «Թուրքական հոսքի» առաջին երկու ուղեգծերի արագացված կառուցումը

Միլլերը չի բացառել «Թուրքական հոսքի» առաջին երկու ուղեգծերի արագացված կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի բացառում «Թուրքական հոսք» նախագծի առաջին երկու ուղեգծերի կառուցման վաղաժամկետ ավարտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Երկու ուղեգծերի կառուցումը նախատեսված Է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերը: «Գազպրոմ»-ը ծովային գազամուղների շինարարության բավականին մեծ փորձ ունի, կարծում եմ՝ մենք կկարողանանք առաջ անցնել նույնիսկ այդ գրաֆիկից»,-ասել Է նա:

Միլլերը հիշեցրել Է, որ ծովային գազամուղը պատկանում Է «Գազպրոմ»-ին: «Գազպրոմ»-ը հարյուր տոկոսով ֆինանսավորելու Է առաջին եւ երկրորդ ուղեգծերի շինարարությունըե,-նշել Է նա:

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Թուրքիայի Էներգետիկայի ու բնապաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը երկու երկրների նախագահների ներկայությամբ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին:

Նախագիծը Սեւ ծովով գազամուղի կառուցում Է նախատեսում մինչեւ Թուրքիայի եվրոպական մաս եւ այնուհետեւ դեպի Հունաստանի հետ սահմանը: Նախագծի ծովային տեղամասի երկարությունը պետք Է կազմի մոտավորապես 910 կիլոմետր, Թուրքիայի տարածքով անցնող ցամաքային հատվածինը՝ 180 կիլոմետր: Նախագծի ընդհանուր արժեքն ավելի վաղ գնահատվել Է 11,4 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am