Տարածաշրջանային

Ալասանիան հեռացավ քաղաքականությունից

1 րոպեի ընթերցում

Ալասանիան հեռացավ քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հրաժարվել Է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին եւ որոշում Է ընդունել ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալասանիան խորհրդարանական ընտրություններին մասնակցել Է Գորիի շրջանում՝ որպես մեծամասնական թեկնածու: Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ առաջին փուլի արդյունքում նա հավաքել Է ընտրողների ձայների 19,38 տոկոսը:

«Ես որոշեցի ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից: Որտեղ Էլ որ ես լինեմ, մնալու եմ Վրաստանի զինվորը: Ես կներգրավվեմ ինչպես միջազգային, այնպես Էլ տեղական գործընթացներում, այդպիսով կանգնած կլինեմ պետության, ժողովրդի կողքին… Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ: Կուսակցությունը կշարունակի ակտիվ աշխատանքը, որպեսզի նորացված ու ավելի լավ կազմով դիմավորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,-ասել Է Ալասանիան բրիֆինգի ժամանակ, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում