Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Վրաստանի նախագահն ահաբեկչություն է որակել պատգամավորի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիում

Վրաստանի նախագահն ահաբեկչություն է որակել պատգամավորի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն Է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:

Պատգամավորի ավտոմեքենան պայթել Է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության գրասենյակից ոչ հեռու: Պայթյունի պահին ավտոմեքանայում եղել են Թարգամաձեն եւ նրա վարորդը: Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ, լրջորեն տուժել են հինգ անցորդներ:

«Սա կրիմինալի պայքարն Է հասարակության դեմ, կրիմինալի պայքարը՝ քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի գրոհն Է նորմալ քաղաքական ժողովրդավարական գործընթացի դեմ»,-ասել Է Մարգվելաշվիլին երիտասարդության հետ կայացած հանդիպմանը, որը տեղի Է ունեցել Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում:

«Մենք կարող ենք նրանց ուղղակիորեն անվանել կրիմինալ տարրեր, որոնք, ցավոք, քաղաքական գործընթացը որպես միմյանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում»,-ասել Է Մարգվելաշվիլին, որի ելույթը հեռարձակել Է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ:

«Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,- ասված Է վարչապետի հայտարարության մեջ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am