Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անձնագրային և վիզաների վարչության պետը պատասխանել է արտերկրի հայրենակիցների հարցերին

Անձնագրային և վիզաների վարչության պետը պատասխանել է արտերկրի հայրենակիցների 
հարցերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը սեպտեմբերի 27-ին Skype-ի միջոցով պատասխանել է  մեր հայրենակիցների՝ իրենց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անձագրում անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշման ժամկետը երկարաձգման և անձնագրի ստացման պայմաններին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Արտերկրից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ վարորդական վկայականի փոխանակման համար պետք է գա Հայաստան: Նրան հետաքրքրում էր, թե կարո՞ղ է նաև կնոջ անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշման ժամկետը երկարաձգել` առանց նրա ներկայության: 
Քաղաքացուն պարզաբանվել է, որ այդ գործողության համար նա կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Ընդ որում, պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի նոտարական կարգով. այն կարող է ներկայացվել նաև գրավոր: Քաղաքացուն տրվել է նաև լիազորագրի բովանդակությունը:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ իր անձնագրի ժամկետը լրացել է, ինքը կարո՞ղ է լիազորված անձի միջոցով դիմել նոր անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ: Բացառություն է սահմանված միայն անգործունակների համար: Տեղեկացվել է նաև, որ պարտադիր չէ անձնագիր ստանալու համար գալ Հայաստան: Կարող է դիմել նաև օտարերկյա պետությունում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություն: Տրամադրվել է նաև արտգործնախարարության կայքի հասցեն՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Ֆրանսիայից զանգահարած քաղաքացին էլ հայտնել է, որ երեխաների անձնագրերը ստանալու համար դժվարությունների առաջ է կանգնած՝ ամուսնուց երկար տարիներ տեղեկություններ չունենալու պատճառով: 
Ոստիկանության ներկայացուցիչը կապ է հաստատել արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանի հետ և համատեղ քննարկման արդյունքում խնդրին տրվել է լուծում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am