Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի 60-ամյակի առթիվ

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ազգային արխիվի տնօրեն Ամատունի 
Վիրաբյանի 60-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման և զարգացման ասպարեզում, որակական նոր մակարդակի բարձրացրել Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը: Հեղինակել եք հայ ժողովրդի նորագույն պատմությանն առնչվող արժեքավոր գիտական աշխատություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am