Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Օլանդը եւ Պորոշենկոն քննարկել են «նորմանդական քառյակի» նոր գագաթնաժողովի անցկացումը

Օլանդը եւ Պորոշենկոն քննարկել են «նորմանդական քառյակի» նոր գագաթնաժողովի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ամփոփելով հունիսի 21-ին Փարիզում ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը կարող Է կայանալ, եթե դրան պատրաստ լինի Ռուսաստանը:

«Ես, Պորոշենկոն եւ Մերկելը պատրաստ ենք դրան եւ, եթե պատրաստ լինի Պուտինը, ապա մենք «նորմանդական ձեւաչափի» նոր հանդիպում կնախապատրաստենք»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը նաեւ հնարավոր Է համարել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկումը՝ Մինսկի համաձայնությունների կատարման համեմատ: Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում նա նշել Է, որ կողմերն արդեն զգալի առաջընթացի են հասել Դոնբասի անվտանգության հարցերում:

«Անվտանգության առումով մենք զգալի տեղաշարժեր ենք տեսնում,-ասել Է Օլանդը:-Բայց առայժմ կատարված չԷ ընտրական օրենսդրության փոփոխման, ընտրությունների անցկացման եւ պատանդների ազատման պահանջը, այսինքն՝ Մինսկի համաձայնությունների ամբողջական փաթեթը դեռ պետք Է կատարվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am