Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր թուրքական ժխտողականությանը. Շարմազանով

 Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր թուրքական ժխտողականությանը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը լուրջ քայլ էր Ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ և կրկնակի հարված էր թուրքական ժխտողականությանը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքական ամառը մեկնարկեց պատմական իրադարձությամբ: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Դա լուրջ քայլ էր ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ և կրկնակի հարված թուրքական ժխտողականությանը: Ճանաչմանը հաջորդեց թուրքական հիստերիկ արձագանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Բունդեսթագի բանաձևին  ոչ պակաս հիստերիկ էր նաև երկրորդ թուրքական պետության առաջնորդ Ալիև-Կրտսերի հոխորտանքը, երբ նա  բանաձևը «կեղծիք և սադրանք» որակեց: «Ավելին, Ալիևը Բունդեսթագին մեղադրեց նաև անցած տարվա հուլիսին հակաադրբեջանական բանաձև ընդունելու հարցում՝ նեղսրտելով, թե Գերմանիան Ադրբեջանին համարում է ոչ ժողովրդավարական պետություն: Ինչպիսի զավեշտ՝ բռնապետը  ժողովրդավարության դասեր է տալիս Բունդեսթագի պատգամավորներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am