Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մեջլիսում չի միացել Բունդեսթագի որոշումը քննադատող համատեղ հայտարարությանը

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մեջլիսում չի միացել Բունդեսթագի որոշումը 
քննադատող համատեղ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում ներկայացված չորս կուսակցություններից երեքը` իշխող «Արդարություն և զարգացում», ընդդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությանները Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտող համատեղ հայտարարություն են ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարությանը չի միացել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Համատեղ հայտարարության մեջ կուսակցությունները Բունդեսթագի որոշումը «անարդար և անհիմն» են որակել: Նրանք սպառնացել են, որ այդ բանաձևը  «կվնասի Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամական կապերին»:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am