Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կիեւը դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը «Մինսկ-2»-ում դրական տեղաշարժերի դեպքում

Կիեւը դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը «Մինսկ-2»-ում դրական 
տեղաշարժերի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը կարծում է, որ մինսկյան պայմանավորվածությունների իրականացման մեջ առաջընթացի արձանագրման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փուլային չեղարկման առաջարկությունն «ապակառուցողական» է: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը առաջարկել էր մտածել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների փուլային չեղարկման մասին՝ Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրականացման առումով առաջընթացի արձանագրման դեպքում: 

«Երբ պայմանավորվածությունները կատարվում են, միայն այն ժամանակ է կարելի խոսել պատժամիջոցների զրոյացման մասին»,- հայտարարել է Կլիմկինը Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am