Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայ սամբիստները միջազգային մրցաշարում ոսկի և արծաթ են շահել

Հայ սամբիստները միջազգային մրցաշարում ոսկի և արծաթ են շահել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում մայիսի 28 և 29-ին անցկացվեց «Յուրի Պոտապովի հուշամրցաշարը», որը Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից է: 16-րդ միջազգային մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 մարզիկ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելոռուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Հարավային Կորեայից, Հայաստանից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Ուրախալի է, որ մեր մարզիկներից երկուսը հասան հաջողության. ստեփանակերտցի Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշայինների մրցապայքարում լավագույնն էր, ում պատվին էլ հնչեց ՀՀ օրհներգը, ծածանվեց հայոց եռագույնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am