Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում անցկացվեց ռետրո ավտոմեքենաների շքերթ

Գյումրիում անցկացվեց ռետրո ավտոմեքենաների շքերթ

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպեց Երևան-Գյումրի  ռետրո ավտոմեքենաների շքերթ: Գյումրեցիները հնարավորություն ստացան ոչ միայն լուսանկարվելու, այլ նաև տեղեկություններ ստանալու ռետրո մեքենաների  մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը, ֆեդերացիան գրանցել է 104 մենքենա՝ տարբեր երկրների ու տարբեր մակնիշների: «Անշուշտ, հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներ են, բայց կան նաև ամերիկյան, գերմանական, իտալական,  նույնիսկ ունենք ավստրալական մեքենա, որն աշխատող ամենահին մեքենան է՝ 1936 թվականի արտադրության: Նմանատիպ ցուցադրությունների ու շքերթների մեր ֆեդերացիայի անդամները հաճույքով են մասնակցում: Այս անգամ որոշվեց գալ Գյումրի՝ այս գեղեցիկ ցուցադրությամբ ուրախացնելու նաև գյումրեցիներին»,- նշեց  ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ նմանատիպ ցուցադրություն-շքերթներ կկազմակերպվեն նաև հանրապետության այլ քաղաքներում:

Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ ֆեդերացիան բաց է, և ցանկացած մարդ, ով ունի ռետրո մեքենա և այդ մեքենա իր համար հոբբի է համարում, կարող է անդամակցել ֆեդերացիային և ոչ միայն մասնակցել նմանատիպ շքերթներին ու ցուցադրություններին, այլ նաև սպորտային միջոցառումներին:

 Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան (ՀԱՖ) ստեղծվել է 1993 թվականին:
1996-
ին, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) հերթական համագումարում ՀԱՖ-ը դարձել է ֆեդերացիայի լիիրավ անդամ: 2006 թվականի մարտից ՀԱՖ-ն ընդգրկվել է «ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի» կազմում:
Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին:
Ֆեդերացիայի հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում՝ միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը: 

Արմենուհի Մխոյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am